Միլիարդներով վերցնում են ուսանողներից, չնչին գումարներ տալիս դասախոսներին...


15:18 , 29 օգոստոս, 2013

Միլիարդներով վերցնում են ուսանողներից, չնչին գումարներ տալիս դասախոսներին... Ահա այսպես... Վերջապես բացահայտվեցին Երևանի պետական համալսարանի ռեկտորի նկրտումներն ու կեղծ հավաստիացումների տակ թաքնված ճշմարտությունը: Մեր օրերի Գարգանտյուան հայտարարում էր, թե բարձրացնում են վարձավճարները, որպեսզի դասախոսներին ապահովեն բարձր աշխատավարձերով, ապահովեն վճարման միջազգային մակարդակ: Ծանոթացեք «բարձրացումներին».
1-ին կարգի համար՝ 50.000 դրամ,
2-րդ կարգի համար՝ 30.000 դրամ,
3-րդ կարգի համար՝ 10.000 դրամ:
Արամ Սիմոնյանն ո՞ւմ է հիմարի տեղ դնում, ո՞ւմ է խաբում, ու՞մ է ստրկացնում ու ոտնահարում... Վարձերի բարձրացման հետևանքով տարեկան մի քանի միլիարդ դրամով ավելացնելով բուհի ֆինանսական հոսքերը` ի՞նչ չնչին բարձրացումներ է արել այս մարդը, 10 հազար դրամով ի՞նչ միջազգային կրթական մակարդակ է ապահովելու, երբ այդ գումարն ամեն առավոտ հազիվ է բավականացնում նրա նախաճաշին... Լող տալով հարյուր հազարավոր դոլարների մեջ՝ այս հավերժական տգետը ծաղրում է դասախոսներին և ուսանողներին՝ հավանաբար արդեն «տեղաբաշխա» լինելով գերշահույթները, որոնք ակնկալվում են վարձերի բարձրացումից... Ստացվում է, որ պետականորեն հովանավորվում է այս մարդու թալանը, որ գռփելով ուսանողներից՝ նա հերթական անգամ ստում ու կեղծում է՝ այժմ էլ վիրավորելով պատկառելի դասախոսների արժանապատվությունը, որոնց ոտքի ցեխն անգամ չարժե... Ավելին, բոլորը գիտեն, որ ԵՊՀ-ում դեկանների և ամբիոնների վարիչների գերակշռող մեծամասնությունը նշանակվել է Արամ Սիմոնյանի կողմից և նրա կլանի ներկայացուցիչներն են... Հետևաբար` քեռիները քեֆ են անում, աղքատ զարմիկները՝ տառապում...