Ալլա Պուգաչովան Մաքսիմ Գալկինին վռնդել է տանից (լուսանկար)


15:17 , 29 օգոստոս, 2013

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը վերջնականապես բաժանվել են: Վերջերս նրանց հարաբերություններն այդքան էլ հարթ չէին, նույնիսկ ուղեկցվում էին սկանդալով,  ինչի մասին ArmStar.am–ն արդեն պատմել է: Ըստ ռուսական մամուլում տարածված լուրերի պատճառը Գալկինի անհավատարմությունն է. նա Պուգաչովային դավաճանել է ուկրաինուհի  մոդելի հետ: Իմանալով այդ մասին, Պուգաչովան Գալկինին վռնդել է տանից:

Ավելի վաղ համացանցում հայտնվել էին զույգի լուսանկարները:

Ռուսական մամուլը նույնիսկ տեղեկություն է տարածել, որ դեռ ապրիլ ամսին Գալկինը ծանոթացել է մոդելի ծնողների հետ: