«Ազատության արձանն» ամռանը Հայաստանում հենց այսպիսի տեսք կունենար՝ պաղպաղակը ձեռքին. Գարիկ Մարտիրոսյանի կինն այցելել է Հայաստան


16:47 , 14 հուլիս, 2022

Tert.am Life-ը գրում է․

Հայտնի պրոդյուսեր և  կատակերգու Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ գրող Ժաննա Լևինան, այցելել է Հայաստան։ Նա Ինստագրամի իր էջում կիսվում է լուսանկարներով, այցելում է երևանյան ռեստորնաններ, որոնցից մեկում ամուսնու պատկերով սուրճ է խմել։
Նա լուսանկարվել է նաև Հանրապետության հրապարակում և հումորային գրառում արել․ «Ամերիկյան «Ազատության արձանն» ամռանը Հայաստանում հենց այսպիսի տեսք կունենար՝ պաղպաղակը ձեռքին»։