Պետության երկարաժամկետ շահը պահանջում է եվրոպական ուղղվածություն


15:15 , 29 օգոստոս, 2013

Ռուսաստանից փող ակնկալելն, ինչը դիտվում է այլընտրանք եվրոպական մերձեցմանը, ոչ թե պետության շահից է բխելու, այլ հենց իշխանության: Պետության երկարաժամկետ շահը պահանջում է եվրոպական ուղղվածության, իսկ իշխանության պահպանման շահը՝ ֆինանսների առկայություն, ինչն, իր հերթին, ուժեղացնում է կախվածությունը ՌԴ-ից:  Իսկ ֆինանսներ մեզանում կան՝ ուղղակի պետք է կարողանալ հարկել հենց իշխանություն ունեցող անձանց: Սա այն դասական դեպքերից է, երբ երկրի իշխանությունը օբյեկտիվորեն խոչընդոտում է պետության հեռանկարային զարգացմանը: Այստեղից եզրակացությունը՝ օր առաջ անհրաժեշտ է ազատվել այդ «բալաստից»: