Փողի կարաս՝ ոստիկանությանը


14:56 , 14 հուլիս, 2022
Կառավարության նիստում Նիկոլն ավետել է ՀՀ ոստիկանության համար հատուկ նոր ՊՈԱԿ-ի ստեղծման մասին. «Սեքյուրիթի դրիմի» գործառույթը պետությունը հանձնում է նոր ստեղծվելիք մարմնին:

Չնայած Նիկոլը, մեկնաբանելով կայացված որոշումը, այն բացառապես բխեցրել է ՀՀ քաղաքացու ու պետության շահերից՝ որոշումը հիմնավորելով նաև այն հանգամանքով, որ չեն կարողացել նորմալ մրցակցային դաշտ ապահովել՝ հարցն այս կերպ չլուծելու համար, սակայն կասկածից վեր է, որ որոշման հիմքում բոլորովին այլ դրդապատճառներ են ընկած:

Որ ոլորտում բավական լուրջ փողեր են շրջանառվում՝ շարքային քաղաքացիների փողերը, հայտնի է բոլորին: Հիմա, փաստորեն, Կառավարությունը մի մեծ «փողի կարաս» է նվիրում Ոստիկանությանը, ըստ էության, որպես շնորհակալանք այն փորձության հաղթահարման, որի միջով նույն այդ կառավարության ղեկավարին Ոստիկանությունը բարեհաջող կերպով անցկացրեց ու հասցրեց խաղաղ հանգրվանի. չլիներ Վահե Ղազարյանի նվիրվածությունը՝ Նիկոլն երբեք այլևս վարչապետի աթոռի երես չէր տեսնելու: Հիմա եկել է պարտքերը փակելու ժամանակը, և կնճռոտ հարցը լուծվում է հենց նման կերպ՝ Ոստիկանության համար հավեյալ եկամտի աղբյուր ապահովելու:

Մեքենա վարելիս երթևեկության կանոնները մի՛ խախտեք…