Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել ընդդիմադիրներին մանդատներից զրկելու օրակարգով․ ուղիղ


11:03 , 14 հուլիս, 2022
ԱԺ խորհուրդը նիստ է գումարել, որի օրակարգում ընդդիմադիր մի շարք պատգամավորների մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցն է, տեղեկացնում է ԱԺ կայքը։ Խոսքը, մասնավորապես, 2 խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու մասին է։ Ցանկում չկան միայն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) և անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանի (նախկինում` «Պատիվ ունեմ» խմբակցությունից) անունները։