Մեծ Բրիտանիայում արգելվել է միայնակ ուկրաինուհիների հետ ծանոթությունները


18:37 , 13 հուլիս, 2022

Lurer.com-ը գրում է.

Մեծ Բրիտանիայում արգելվել է միայնակ ուկրաինուհիների հետ ծանոթությունների գովազդը՝ այն համարելով վիրավորական։

 Գովազդի ստանդարտների վարչությունը (ASA) հայտարարել է, որ կիպ, ցածր կտրվածքով հագուստով կանանց պատկերները ստեղծվել են օգտատերերին հուզելու համար, գրում է Sky News-ը։

 Հրատարակության համաձայն՝ նման բնույթի ծանոթությունների առնվազն երեք գովազդ է հայտնաբերվել այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել է գործարկել մի սխեմա՝ խրախուսելու բրիտանացիներին բնակարաններ տրամադրել փախստականներին:

 Նախկինում ուկրաինուհիներին առաջարկվում էին ամերիկացիներին YouTube-ի գովազդի միջոցով։