Ավտովթար՝ Սպիտակ-Երևան ավտաճանապարհին. կան տուժածներ


16:55 , 13 հուլիս, 2022

Հուլիսի 13-ին, ժամը 15։27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Սպիտակ-Երևան ավտաճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: