Հերթական անգամ այցելեցի ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ


15:03 , 29 օգոստոս, 2013

Երեկ հերթական անգամ այցելեցի ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպեցի և առանձնազրույց ունեցա մի քանի տասնյակ կալանավորված և դատապարտված անձանց հետ: Բողոքները հիմնականում ուղղված են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգին, որի վերաբերյալ բազմիցս խոսել ենք և պահանջել, որպեսզի ամբողջ համակարգը վերանայվի....բողոքների մյուս մասն էլ ուղղված էր քննչական, դատախազական և դատական մարմինների գործունեությանը` օրինակ մասսայաբար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու խայտառակ պրակտիկային... Ցանկանում եմ կրկին անգամ փաստել, որ այն խնդիրները, որոնց մասին տարիներ առաջ բարձրաձայնել ենք դեռևս լուծված չեն և այստեղ հետևողական պետք է լինել, որ նշված խնդիրների լուծմանն ուղղված հանրային լոբբինգը շարունակվի և տպավորություն չստեղծվի թե այդ հարցերը լուծվել են... Ես ինքս հետևողական եմ լինելու !!!