ՊՆ-ում կադրային ջարդ է հասունանում


14:49 , 13 հուլիս, 2022
Մամուլը գրում է, որ Պաշտպանության նախարարությունում բացարձակ ամենաթողություն է տիրում. ԽԾԲ-ական բարքերն այստեղ ծաղկում են այնքան, որ դրանից սկսել է անհանգստանալ անգամ Սուրիկը:

Սուրենը փակ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ չի հանդուրժելու կաբինետներում նստած զինվորականներին. պետք է գնան սահման ու հողի վրա ինքնադրսևորվեն: Բացի դա՝ Պապիկյան Սուրենի ականջին փսփսացել են, որ գրեթե բոլոր վարչություններում աշխատանքի են ընդունում պետերի կանանց, քենիներին և այլն:

Թե ինչու է Սուրիկին անհանգստացրել գրասենյակներում աշխատող զինվորականների ու նրանց կանանց հարցը, կարելի է միայն ենթադրել: Եթե պատրաստվում են երկիրը հանձնել թշնամուն, ավելի լավ չէ՞ ունենալ ոչ մարտունակ զինվորականություն, քան կոմանդոսների մի ամբողջ գվարդիա, որ կարող է ցանկության դեպքում ձախողել իշխանական ծրագրերը: Սուրիկը հայրենասե՞ր է դարձել, թե՞ իրականում գործ ունենք բոլորովին այլ՝ հակառակ երևույթի հետ:

Բանն այն է, որ Սուրիկի թիվ մեկ խնդիրը ներկա պահին Պաշտպանության նախարարությունը հնարավորինս ՔՊ-ացնելն է. հին կադրերը՝ լավ, թե վատ, հույժ ցանկալի է փոխարինել բացարձակ նորերով: Թո՛ղ լինեն անփորձ, բայց «մաքուր», այնպիսին, որ սեփական կանանց ու քենիներին պետության հաշվին գործի տեր չանեն: Այսինքն՝ առաջիկայում կարող ենք ականատես դանալ կադրային տոտալ ջարդի, որի հետևանքով բանակն ամբողջությամբ կգլխատվի՝ երևույթ, որ մեկ անգամ արդեն իսկ տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Նիկոլը երկիրն իբր պատրաստում էր պատերազմի:

Նոր պատերազմը մանսագետները պրակտիկորեն անխուսափելի են համարում, ու հիմա Սուրիկի առաջ, ըստ էության, խնդիր է դրված բանակի հերն անիծել այնպես, որ է՛լ վերականգնել չլինի. մարդիկ նոր կապիտուլյացիայի են տանում երկիրը, ինչն ավելորդ է դարձնում բանակի գոյությունը: