Փաշինյանները՝ մութ պատմության կիզակետում


13:47 , 13 հուլիս, 2022
Նիկոլի՝ նախկինում ռուսաստանաբնակ եղբոր գործերը հեղափոխությունից հետո կտրուկ լավացել են: Օրինակ՝ հայտնի է դարձել, որ Մարց գետի ջրերի շնորհիվ էլեկետրաէներգիա արտադրող ու տարեկան հարյուր հազարավոր դոլարների արտադրանք ապահովող ՀԷԿ-ը մեկ տարի առաջ վաճառել են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբորորդուն, ինչից անմիջապես հետո՝ նույն օրը, ընկերության տնօրեն է դարձել Նիկոլի եղբայր Արմենը: Վանաձորը երկար տարիներ ղեկավարած ու ՀԷԿ-ի 50%-ի բաժնետեր հանդիսացող Սամվել Դարբինյանը, որի պնդմամբ՝ ՀԷԿ-ի կառավարմամբ զբաղվել է եղբայրը, չի կարողացել բացատրել վաճառքի մասին որոշում ընդունելու պատճառները: Գումարած սրան՝ հայտնի է դարձել նաև, որ բավական բարձր շուկայական գին ունեցող ՀԷԿ-ը վաճառվել է ընդամենը 50000 դրամով:

Ուշագրավը հատկապես այն է, որ հեղափոխությունից հետո Վանաձորի նախկին համայնքապետի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր կային հարուցված, բայց դրանք, փաստորեն, կրճատվել են՝ հանցագործության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Կույր պետք է լինել կամ՝ տհաս՝ տվյալ պատմությունը չորակելու որպես կոռուպցիոն մութ գործարք: Սխեման հետևյալն է՝ հեղափոխությունից հետո «թալանը հետ բերելու» շրջանակներում Նիկոլը կենտրոնացել է մեծ ու փոքր չինովնիկների ուղղությամբ, փորփրել-գտել է թալանը, բայց թալանչիներին պատժելու փոխարեն նրանց շանտաժի ենթարկելով՝ ունեցածն իրենով է արել՝ առաջ քաշելով տվյալ պարագայում եղբորը: Եվ այսպես՝ բոլորի հետ: Մինչդեռ ցայսօր էլ հանրության մի զգալի շերտ դեռ հույս ունի՝ Նիկոլի ձեռամբ վերադարձնելու թալանածը,պատժելու թալանչիներին:

Սա իրական խայտառակություն է, որ բացահայտում է «նոր» Հայաստանի կոռումպացված իրականությունը՝ ՔՊ-ականներին արդարանալու շանս թչողնելով: Միևնույն ժամանակ ներկայիս կոռուպցիան կրկնակի հանցագործություն ու անբարոյականություն է հենց միայն այն պատճառով, որ դրանով զբաղվում են նրանք, ովքեր այդ երևույթը դատափետելով է, որ բանի տեր են դարձել, հայտնվել իշխանական բուրգի գագաթին: