14:52 , 29 օգոստոս, 2013
Այսօր փոփ-արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է: Գիննեսի ռեկորդների գրքում իբրև բոլոր ժամանակների մեծագույն արտիստ գրանցված երգիչն այսօր կդառնար 55 տարեկան:

2009 թվականի հունիսի 25-ին Ջեքսոնը մահացավ անեսթետիկի չարաշահումից: Ջեքսոնի մասին հետաքրքիր փաստերիս կարելի է նշել, որ նա նաև պլաստիկ վիրահատությունների ռեկորդակիր էր: Ամբողջ աշխարհում Մադամ Տյուսսոյի թանգարաններում դրված է լեգենդար երգչի 5 մոմե արձան` դրանով նա զիջում է միայն Մադոննային և Էլվիսին, ովքեր 6-ական նմանակ ունեն: Ջեքսոնը ամենաերիտասարդ արտիստներից էր, ով 26 տարեկանում արժանացավ սեփական աստղի Հոլիվուդի փառքի ծառուղում: Իսկ փոփ երաժշտության արքա առաջին անգամ Մայքլին կոչել է Էլիզաբեթ Թեյլորը:

Հատկանշական է նաև, որ Մայքլ Ջեքսոնի կյանքում խորհրդավոր դեր ունի 7 թիվը: Սկսենք նրանից, որ Ջեքսոնն իր կտակը ստորագրել է 7/7/2002 թ-ին: Երգչի հիշատակի համար կազմակերպված արարողությունը տեղի է ունեցել 7/7/ 2009թ-ին` վերը նշված կտակի ստորագրումից 7 տարի անց:

Մայքլ Ջեքսոնի ամենահաջողված հիթերից երկուսը` “Black and White”-ն ու “Billy Jean”-ը, ուղիղ 7 շաբաթ գրավում էին հիթ շքերթների առաջին հորիզոնականները:
Ջեքսոնի երեք ամենահաջողված ալբոմները`“Thriller”-ը, “Bad”-ը և “Dangerous”-ը, յուրաքանչյուրը 7 հիթ են պարգևել Top 40 հիթ շքերթին:

Ջեքսոնների ընտանիքում կա 9 երեխա: Մայքլ Ջեքսոնը ընտանիքում ծնված 7-րդ երեխան էր: Երգիչը ծնվել է 1958 թ-ին: Հետաքրքիրն այն է, որ եթե 19-ին գումարենք 58, ապա կստացվի 77: Հետաքրքիր է նաև այն, որ Մայքլը մահացել է հունիսի 25-ին: Նույն սկզբունքով, եթե 2-ին գումարենք 5, կստացվի 7:
Շարունակությունը՝ այստեղ