Ֆեյսբուքյան նոր վիրուսը ժամում 40 հազար հաշիվ է հարձակման ենթարկում


15:24 , 29 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Ֆեյսբուք սոցցացնում նոր վնասակար ծրագիր է տարածվել իբր ընկերներից ստացվող տեսանյութի տեսքով, որը տարածվում է 40 հազար հարձակում/ժամ արագությամբ:

The New York Times-ը գրում է, որ օգտատերը ստանում է տեսանյութի հղում, որտեղ իբր նշված է ընկերների կողմից: Բացելով հղումը՝ օգտատերը հայտնվում է էջում, որտեղ առաջարկվում է պլագին բեռնել բրաուզերի համար, որպեսզի կարողանա դիտել տեսանյութը:

Այս վիրուսային հարձակման պատճառով արդեն տուժել է 800 հազար մարդ: