14:41 , 29 օգոստոս, 2013
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Իսրայելյան 37 շենքի 1-ին մուտքի վերելակի հորանն է ընկել մի տղամարդ: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 խումբը վերելակի հորից դուրս բերեցին նույն շենքի բնակիչ, 60-ամյա Համայակ Ավագյանի դին:
Տեղում են նաև Ոստիկանության կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ