«Կոմունիստ» Նիկոլը


17:54 , 11 հուլիս, 2022

«Կոմունիստ» Նիկոլը

ԱԺ Խորհուրդն ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով պատրաստվում է դիմել ՍԴ: Բացի Թագուհի Թովմասյանից և Իշխան Զաքարյանից մյուս բոլորը, փաստորեն, այլևս կանգնած են մանդատազրկության վտանգի առաջ: Ինչ վերաբերում է ՍԴ կողմից հնարավոր ինքնիշխանության դրսևորմանը, ապա անքննարկելի է, որ այդ կառույցն անելու է այն, ինչն ասվելու է հենց սկզբից:

Հիմա գանք հնարավոր որոշման հետևանքներին: Հետևանքներն ահավոր են լինելու. ունենալու ենք մի «դեմոկրատ» երկիր, որի խորհրդարանը փաստացի միակուսակցական է դառնալու: Այսինքն՝ վերադառնում ենք համայնավարական կարգերին, որտեղ կոմունիստներին ընդամենը փոխարինելու են գալիս ՔՊ-ականները՝ զերծ որևիցե գաղափարախոսությունից ու կաղապարներից: Իսկ սա նշանակում է, որ հայոց պետականության հիմքերը հայտնվելու են վտանգի տակ, և «ժողովրդավարության բաստիոնը» կարող է փլուզվել ավելի վաղ, քան որևէ մեկը կարող էր երևակայել:

Քաղաքական հետևանքներն, իհարկե, հարցի միայն մի կողմն են, իսկ մյուսը՝ Նիկոլի համար գլխավորը, թերևս խնդրի քարոզչական երեսն է: Տեսնես Հայաստանը տասնամյակներ հետ շպրտելուց հետո է՞լ է դրսում պարծենալու իր կառուցած «ժողովրդավարության վաստիոնով», թե՞ դրա ավերումը դրսերում մատուցելու է ոչ թե իր, այլ բացաապես խորհրդարանական ընդդիմության գործունեության հետևանք: Չնայած ամենայն հավանականությամբ Նիկոլն այդ մասին չի էլ մտածում, քանի որ շատ լավ գիտի դրսի երկակի ստանդարտների մասին, երբ Հայաստանի պարագայում կարևորվում է ոչ թե ժողովրդավար կամ ասենք համայնավարական լինելը, այլ՝ թրքասիրության աստիճանը: Կասկած չկա, որ նույնսկ խորհրդարնում միայնակ մնացած ՔՊ-ի դեպքում էլ վերջինս համապատասխան դեսպանատների կողմից «ժողովրդավար» է որակվելու՝ լեգիտիմացնելու թրքացման օրակարգը՝ Հայաստանում: