Գիտության թշնամին


14:29 , 11 հուլիս, 2022
Մոտ 26600 ուսուցչից ընդամենը մի քանի հարյուրի աշխատավարձ բարձրացնել պատրաստվող ու դրա անվան տակ սեփական «PR»-ը կազմակերպող Դումանյան Վահրամը, որի աջ ձեռքի կարգավիճակում է գտնվում Պետրոսի սորոսական կնիկը՝ ՀՀ հանրակրթությունը քանդող գլխավոր ֆիգուրը, կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողության ժամանակ բավական հնչեց հայտարարություններով է հանդես եկել՝ մարդանց խաբելով, թե իբր Նիկոլի կառավարության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանն ասենք Ճապոնիա դարձնելն է՝ այդքան զարգացած, այդքան առաջադեմ ու գիտելիքահեն: Անիմաստ լոլոներ է բլբլացել ու, մասնավորապես, ասել. «Գիտական նորարարությունների խթանումը, երիտասարդ գիտնականների զարգացումն ու խրախուսումը Հայաստանի Հանրապետության Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից են, որովհետև մենք վստահ ենք, որ առանց որակյալ կրթության և գիտության զարգացման անհնար է ապահովել հասարակության բարեկեցիկ առաջընթացը»:

Տորիչելյան դատարկություն է իրենից ներկայացնում Վահրամի անիմաստ «բաժակաճառերը»: Դրանում համոզվելու համար հարկավոր է ընդամենը նայել մեր երկրի գիտակրթական ոլորտի վիճակին, դրանում զբաղվածություն ունեցող մարդկանց սոցիալական ստատուսին ու նյութատեխնիկակական ապահովության մակարդակին, հասարակության մեջ գիտնականի, ուսուցչի, մտավորականի հանդեպ առկա իրական վերաբերմունքին: Եթե մի երկրի կառավարություն բացարձակ ռեկորդակիր կարող է համարվել իր կազմում ունեցած տհասների ու «չուժոյ պախմելների» քանակով, ապա ի՞նչ գիտության կամ դրա արժեքի գիտակցման մասին կարող է խոսք լինել: Կոնկրետ մանկավարժական կադրերի սով է դպրոցներում՝ ցածր աշխատավարձների պատճառով, պրոֆեսորադասախոսական կազմի վիճակն էլ նախանձելի չէ: Գիտությունը մեռնում է մեր երկրում, ու պրոցեսն անդառնալի է դառնում՝ անկախ նրանից, թե տարվա ընթացքում քանի փառատոն, մրցանակաբաշխություն, մրցույթ ու էլ՛ եսիմ ինչ կանցկացվի Վահրամի երկրում:

Մարդկանց վզին դրսից պլան են դրել, սրանք էլ, Ջհանգիրյան Գագոյի ոգու կրողները լինելով, վզին դրածը հետները ման են տալիս՝ այստեղ-այնտեղ կապիկություն անելով: Ինչպե՞ս կարող է գիտություն զարգանալ մի երկրում, որը լրիվությամբ արտաքին կառավարման տակ է գտնվում. ինչո՞ւ պետք է օտարները ի դեմս Հայաստանի նոր կոնկուրենտ ձեռք բերելու հարցում շահագրգիռ լինեն: Շատ-շատ այստեղից ուղեղներ ներմուծեն իրենց երկրներ՝ դրանց զարգացումն է՛լ ավելի անկասելի դարձնելով:

Սուվերենիտետի խնդիր ունենք…