Եթե Ձեր կողմից ձերբակալվում են դավաճանության նման դեպքերի դերակատարները, ապա ինչու է մինչև հիմա ազատության մեջ Նիկոլ Փաշինյանը


13:14 , 11 հուլիս, 2022
Անհաջող կինոստուդիայի վերածված ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, բացառապես զինծառայողների մասնակցությամբ հայրենիքի դավաճանության դեպքերի մասին (որոնց մի մասը հետագայում կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով) նոր տեսահոլովակի պրեմիերայից առաջ, իրեք իրենց հարց տվել են, թե ինչու զինվորականները մինչև 2018 թվականը հայրենիքի դավաճանությամբ չէին զբաղվում, այլ նվիրված էին հայրենիքի պաշտպանությանը, իսկ հիմա բավական չէ դավաճանում են հայրենիքին, այն էլ իրականացնում են զանգվածաբար։
Եթե Ձեր կողմից ձերբակալվում են դավաճանության նման դեպքերի դերակատարները, ապա ինչու է մինչև հիմա ազատության մեջ Նիկոլ Փաշինյանը, ով երկու անգամ թշնամուն է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզները։