Օգոստոսի 1-ից գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե վկայագրված չեն լիցենզավորված կազմակերպության կողմից


13:47 , 11 հուլիս, 2022

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ սույն թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 1-ից ձեր տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե գազաբալոնը տեղադրված կամ վկայագրված չէ լիցենզավորված կազմակերպության կողմից:

Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը աշխատում է կամ վերասարքավորված է սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով, հորդորում ենք մինչև ՕԳՈՍՏՈՍԻ 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում։

Երևանում և մարզերում այս պահին գործում է արդեն 16 լիցենզավորված կազմակերպություն։
Կազմակերպությունների ցանկը՝ մեկնաբանությունների բաժնում»: