15:12 , 29 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Ռուսաստանը Սիրիայի ափեր է ուղարկել մեծ հակասուզանավային նավ և «Մոսկվա» հրթիռային հածանավը: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով գլխավոր շտաբի իր աղբյուրին:
Աղբյուրի խոսքերով՝ դրա պատճառը Միջերկրական ծովի արևելյան հատվածում ձևավորված իրավիճակն է:
Հաղորդվում է, որ ռուսական նավերը պատրաստ են ցանկացած գործողությունների՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազգայի շահերը պաշտպանելու համար:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Տուլոն քաղաքի նավահանգստից Միջերկրական ծովի արևելյան մաս է ուղևորվել Chevalier Paul ֆրեգատը, իսկ Վաշինգտոնը Պարսից ծոցի շրջան է ուղարկել երկու ավիակիր: