15:49 , 9 հուլիս, 2022Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ, եղել մի շարք համայնքներում։ Հովտամեջ համայնքում նա ծանոթացել է Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին։
Բնակիչների հետ հանդիպման ժամանակ գյուղացիներից մեկը դիմելով Փաշինյանին՝ ասաց․
«Ես քո ցավը տանեմ, քո կյանքին մեռնեմ թագավոր ջան, ձիգ ախպերս»։
Նշենք, որ Փաշինյանը եղել է նաև Արմավիրի մարզի Պտղունք համայնքում, ծանոթացել գյուղի միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքներին։