Արաբատի անիմաստ հույսերը


14:02 , 9 հուլիս, 2022


 Հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում «Օմեգան» ի լուր աշխարի, բայց հատկապես հավաքական Արևմուտքի տագնապ է հնչեցրել՝ երբ աշխարհի ուշադրությունը սևեռված է Ուկրաինային, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է լայնածավալ սադրանք սկսելու փորձ կատարել:
 
Պարզ է, թե ինչու է Միրզոյանը նման հայտարարությամբ հանդես եկել, որն, ըստ էության, մեկին՝ մեկ կրկնում է Նիկոլի չստացված ասուլիսում հնչած միտքը. ՀՀ իշխանությունները փորձում են Արևմուտքում փնտրել ու գտնել մարտահրավերների լուծման բանալիները, որոնց թվում առաջին հերթին անվտանգային խնդիրն է:
 
Թվում է՝ միանգամայն բնական բան է, սակայն այստեղ հարցը ոչ թե ինքնին Արաբատ դարձած Արարատի ժեստն է, այլ՝ այն, թե ինչ արդյունք կտա այդ ժեստը, ի՞նչ ակնկալել:
 
Խնդիրն էլ հենց այն է, որ որևիցե ռեալ ակնկալիք ունենալ պետք չէ. Ալիևը Էրդողանի մարիոնետն է, իսկ Արցախի ու Հայաստանի վերաբերյալ Իլհամի տեքստերը նախ խմբագրվում են Անկարայում ու հետո միայն դրվում բեղավորի բերանն ու արտաբերվում: Բանն այն է, որ ներկա իրավիճակում Թուրքիան թե՛ Արևմուտքի ու թե՛ ՌԴ-ի համար ձեռք է բերել մի փութ ոսկու արժեք՝ ազնիվ մետաղ, որը կարողանում է ուժային կենտորններին մատների վրա խաղացնել ու ամեն մեկից ստանալ իր ուզածը: Եթե վաղը կամ հենց այսօր Էրդողանը գտնի, որ ճիշտ պահն է՝ Ալիևին Հայաստանի վրա քսի տալու, և եթե Ալիևը, հնազանդվելով իր մեծ եղբորը, անի դա՝ նույնիսկ բանի տեղ չդնելով Մոսկվային, ապա դժվար է պատկերացնել, թե նույն արևմտյան երկրներն ինչպես են հակազդելու թուրքական այդ ավանտյուրային՝ նկատի ունենալով ասենք նույն Շվեդիայի ու Ֆինլանդիայի հետ կապված հայտնի պատմությունը, երբ նույն Արևմոտքը, փաստորեն, ստիպված է արտահանձնել փաստացի սեփական դաշնակից քրդերին՝ բավարարելու Էրդողանի քմահաճույքները:
 
Միաժամանակ հասկանալու համար, թե որքան սին են Արաբատի հույսերը, հարկավոր է ընդամենը հետհայացք գցել 44-օրյա ողբերգության ուղղությամբ. բացի ձևական ու միայն բարոյական դաշտում տեղավորվող քայլերից Արևմուտքը ոչինչ չարեց՝ կասեցնելու, զսպելու ագրեսոր կողմին, չարեցին ու վերջում էլ մեղքը մեր վրա բարդեցին:
 
Այս իրավիճակում Ալիևին զսպող գործոն կարող էր դառնալ բացառապես վերականգնված բանակը, որի ուղղութամբ, սակայն, հայոց արաբատները ոչինչ չեն ձեռնարկում՝ Սուրիկի ձեռամբ աղալով հայկական ռազմական ներուժը:
 
Եթե պատերազմ լինի ու այդ ժամանակ Հայաստանի գլխին լինի Նիկոլը, Ալեքսանդրապոլի պայմանագիրը երազանք է թվալու: