Պարզապես ցանկացա հիշեցնել, որ էս էրեխեքը մեր կողքին են ապրում, ու իրենց մանկական երևակայության մեջ փորձում են պատկերացնել, որ ամեն վայրէջք կատարող ինքնաթիռի մեջ կարող ա իրանց պապան լինի (Video)


14:50 , 9 հուլիս, 2022
Պարզապես ցանկացա հիշեցնել, որ էս էրեխեքը մեր կողքին են ապրում, որ էս էրեխեքը ոչ վաղ անցյալում ամենաերջանիկն էին, բայց այսօր նկարի ապակին ու սառը քարն են համբուրում, իրենց մանկական երևակայության մեջ փորձում պատկերացնել, որ վայրէջք կատարող ինքնաթիռի մեջ կարող ա իրանց պապան լինի, բայց հետո արագ ետ են գալիս իրականություն ու ընդունում, որ չէ, մեջը պապան չի....
Էս էրեխեքի մանկության հաշվին ենք ապրում, էս էրեխեքի երջանիկ լինելու գնով ենք քայլում, շնչում ու վայելում կյանքը։ Չմոռանաք էս էրեխեքին, չմոռանաք նրանց հայրերին։