Ապագայում հոգեբանները և պատմաբանները շատ մեծ հետաքրքրությամբ հետազոտելու են, թե ինչպես հանրային շիզոֆրենիան կործանեց մի երկիր


21:58 , 8 հուլիս, 2022

Ապագայում հոգեբանները և պատմաբանները շատ մեծ հետաքրքրությամբ հետազոտելու են <<հպարտ քաղաքացի>> կոչված ֆենոմենը։
ԵՒ մեր բոլորիս օրինակի վրա ուսումնասիրելու են, թե ինչպես հանրային շիզոֆրենիան կործանեց մի երկիր...օրինակ ,ինչպես կարող է լինել այնպես, որ պատերազմի և մասնատման առջեւ կանգնած երկրի քաղաքացիները բուռն քննարկում են` արգելել` թե չարգելել էլեկտրական <<սամակատները>> Երեւանում այն պարագայում ,որ Երեւանից 50 կիլոմետր հեռավորության վրա թուրք-ադրբեջանական տեռորիստական ուժերը գնդակոծում են խաղաղ բնակավայրերը։
Կամ բուռն քննարկեն Հայաստան ժամանած տարատեսակ <<իմպռտնի>> աստղերի <<ռայդերները>> և նույնիսկ կես բերան չհիշեն ,որ մինչև հիմա Բաքվի բանտերում գտնվում են տասնյակ հայեր։