14:20 , 29 օգոստոս, 2013
Emedia.am-ը գրում է.
Դերասաններ Մայքլ Դուգլասն ու Քեթրին Զետա Ջոնսը, ովքեր համատեղ ամուսնական կյանքում ապրել են 13 տարի, որոշել են բաժանվել։
Այս մասին տեղեկացնում է NY Daily News–ը, հղում անելով Զետա Ջոնսի պաշտոնական ներկայացուցչին, ով հաստատել է դերասանների հարաբերություններում հակասությունների մասին լուրերը։
Դերասանուհու մամուլի քարտուղարի խոսքերով, Զետա Ջոնսը և Դուգլասը դեռ չեն բաժանվում։
Բացի այդ, ամուսինները, նրա խոսքերով,ժամանակավոր են բաժանվել։ Թե որքան ժամանակ նրանք առանձին կապրեն՝ չի հստակեցվում։ Չեն նշվում նաև հարաբերություններում ճգնաժամի ծագման պատճառները։