Սկանդալային ձայնագրության պատճառով Լիտվայի նախագահը հետ է կանչել Հունգարիայում եւ Ադրբեջանում դեսպաններին


13:55 , 29 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն հետ է կանչել Ադրբեջանում եւ Հունգարիայում երկրի դեսպաններին: Այս մասին նշված է Լիտվայի նախագահի պաշտոնական կայքէջում:

Լիտվայի կառավարությունն ավելի վաղ որոշել էր առաջարկել նախագահին հետ կանչել դեսպաններին, որոնց վարչապետը քննադատել է համացանցում հեռախոսազրույցի տարածման համար:

Հիշեցնենք, որ հուլիսին Youtube-ում սկանդալային հեռախոսազրույց էր տեղադրվել, որում զրուցում էին լիտվացի դիվանագետներ՝ Հունգարիայում Լիտվայի դեսպան Ռենատաս Յուշկան եւ Արեւելյան գործընկերության դեպարտամենտի փոխտնօրեն Զենոնաս Կումյատայտիսը: Դիվանագետները զրուցում էին ղարաղաղյան խնդրի եւ Արեւելյան գործընկերության մասին: