Կարծում եմ, որ մայրաքաղաքային 24 երթուղիների մրցույթը կտապալվի


13:46 , 29 օգոստոս, 2013

Կարծում եմ, որ երկու օր առաջ հայտարարված մայրաքաղաքային 24 (այդ թվում՝ 1 միկրոավտոբուսային) երթուղիների մրցույթը կտապալվի, ինչը իրավունք կտա Տարոնին ասելու, որ առանց վարձավճար բարձրացնելու այդ երթուղինները շահագործելու հնարավորություն չկա: Նորից եմ պնդում, որ պետք է կասեցվի այդ գործընթացը, և որպես այլընտրանք լայն մասնագիտական և ոչ միայն մասնագիտական քննարկման դրվի հասարակական տրանսպորտի ընդհանուր կառավարման հարցը: Այն պետք է արվի արագ, որպեսզի մինչև տարեվերջ կազմավորվի մայրաքաղաքի նոր հասարակական տրանսպորտը՝ վերջապես ազատվելով «գծատեր» հասկացությունից և ստանալով քաղաքակիրթ և ժամանակակից բովանդակություն: