Պամելա Անդերսոնը որոշել է մասնակցել նյույորքյան մարաթոնին


13:42 , 29 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ֆոտոմոդել ու դերասանուհի Պամելա Անդերսոնը պատրաստվում է մասնակցել նյույորքյան մարաթոնին՝ բարեգործական նպատակներով՝ Հայիթիում երկրաշարժից տուժածների օգնության համար: Այդ մասին հաղորդում է հյուսիսամերիկյան ETonline կայքը:

«Ես դեռ երբևէ նման ֆիզիկական ծանրաբեռնվածություն չեմ զգացել, բայց շատ եմ ուզում դառնալ նման կարևոր իրադարձության մի մասնիկը: Ես ցանկանում եմ ոչ միայն օդային համբույր ուղարկել վերջում, այլ ավելին անել: Եթե ես կարողանամ հավաքել 500 հզ. դոլար, ապա դա իսկական օրհնություն կդառնա Հայիթիի համար»,- հայտարարել է 46-ամյա աստղը:

Անդերսոնը վազելու է Հայիթիից մարաթոնավազքի փորձառու մասնակիցների հետ: 

Մարաթոնի ընթացքում հավաքված գումարն ուղղվելու է երկրի վերականգնմանը: 

2010 թ. հունվարին Հայիթիի Հանրապետությունը տուժել էր ավերիչ երկրաշարժից: Մինչ օրս հարյուր հազարավոր մարդիկ դեռ ապրում են ժամանակավոր կացարաններում: