Խուճապային տեմպերով խաչեր են ավելանում` պլաստմասից, հին կահույքի կտորից, շինանյութի ավելցուկից: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ հուլիսի 7-ի նիստի ժամանակ խոսեց ՀՀ տարբեր հատվածներում օր օրի աճող խաչերի թվի մասին:
«Նման դրսևորումները, որոշ դեպքերում, քրիստոնեության հետ ոչ մի կապ չունեն»,- ընդգծեց վարչապետը: Նա նաև ընդգծեց, որ, ավելին, որոշ դեպքերում դրանք վարքաբեկում են մեր կրոնն ու քաղաքաշինությունը: