Թբիլիսյան խճուղում կառուցվող շենքից 59-ամյա բանվորը վայր է ընկել և տեղում մահացել


12:58 , 7 հուլիս, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Երևանում, հուլիսի 5-ին, ժամը 18։25-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Թբիլիսյան խճուղու 9/3 հասցեի շինհրապարակ, որտեղ հայտնաբերել է տղամարդու դի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ՝ 59-ամյա Սիմոն Լ-ն էր, ով նույն օրը նշված տարածքում կառուցվող շենքի 4-րդ հարկից վայր է ընկել և  տեղում մահացել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։