Հայաստան է ժամանել Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին


11:03 , 7 հուլիս, 2022

Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը:

 
Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից:

Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: