Հայաստանը տվյալ պահին աշխարհի միակ երկիրն է, որտեղ Ազգային ժողովը գործում է ընդամենը 1 կուսակցությամբ


18:13 , 6 հուլիս, 2022
Հայաստանը տվյալ պահին Աշխարհի միակ երկիրն է, որտեղ Ազգային ժողովը գործում է ընդամենը 1 կուսակցությամբ։ Դա ավելի զավեշտալի է դարձնում այն, որ նման գործելաոճը արևմտամետ միջազգային հանրությունն անվանում է ժողովրդավարական, անտեսում։
Սակայն պարզից էլ պարզ է, որ ստեղծված իրավիճակն անվերջ շարունակվել չի կարող։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդեն գանգատներ էին հնչում, թե «ինչու ընդդիմությունը չի գալիս, միասին աշխատենք»։
Ախր այս կառավարության ներկայացուցիչների հետ, ըսկի մատաղ ուտելու գնալ չարժի։
Տեսեք, թե ինչ օրհասական վիճակում է գտնվում այսօր Հայաստանը և թե ինչ աբսուրդ օրենքների փոփոխությունների վրա է աշխատում ԱԺ-ն, որ կարծես թե էլ դարդ ու ցավ չունենք։
Մարդու ներվերը պետք է հանած լինի, որ այս վիճակում նստի ու այս ախմախ փոփոխությունները քննարկի։