Անդոնի ստոր մտայնությունը


16:23 , 6 հուլիս, 2022
Անդոնը իբր բանակն է՛լ ավելի գրավիչ դրաձնելու պատրվակով հայտարարել է, թե բանակից տարածը պետք է հետ բերել՝ որպես «տարած» դիտարկելով նաև Վահագնի թաղամասը, որի ծագումնաբանության մասին պատկան մարմինները դեռ իրենց խոսքն ասելու են:

Անդոնի խոսքով՝ դրանով կկանխվեն այն կոռուպցիոն ցանկոթյունները, որ տարիներ շարունակ ներդրվեցին 94 թվականից հետո, և դրանով բանակը դարձրեցին անտարբեր:

Անդոնն իրականում թքած ունի բանակի ու զինվորի վրա: Անդոնները քանդում են բանակը հենց հիմա, բայց որպեսզի դա շատ չճչա, փորձում են «հեղափոխական» նախագծերով քողարկել իրենց սև գործը:

Ի՞նչ է կատարվում: Կատարվում է այն, որ Անդոնը փորձում է «մեկ կրակոցով եկու նապաստակ սպանել». մի կողմից՝ քաղաքական կապիտալ է հավաքում՝ ցույց տալով իր չեղած սերը բանակի հանդեպ, մյուս կողմից՝ իրենց երկնած ապօրինի գույքի մասին ֆինտուֆլյուշկան է գործնականում կյանքի կոչում՝ բանակի մասին հոգածության անվան տակ թիրախավորելով ընդդիմությանը: Կոնկրետ Վահագնի թաղամասի մասին ակնարկը հենց այդ սերիայից է, և, իհարկե, ոչ միակը: Վաղն էլ կբռնագրավվեն նաև այլ շինություններ, տներ, մարդկանց ունեցվածքը մեջ-մեջ կանեն ու անունը կդնեն սոցիալական փաթեթ՝ որպես գխավոր թիրախ ունենալով իրենց քաղաքական հակառակոդներին մի դեպքում, երբ նույն ՔՊ-ականներն ու նրանց հետ փոխկապակցված երևելիները վերջին 4 տարում բավական մեծ թվով անհայտ ծագման ունեցվածք են հասցրել կուտակել: