Ո՞վ է բանկում պայթյունի հետևանքով մահացածը


11:18 , 6 հուլիս, 2022
Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ տեղում աշխատում են համապատասխան մասնագետները: 

Մեծ ցավով հայտնում ենք, որ պայթյունի հետևանքով մահացել է մասնաճյուղում մաքրման ծառայություն իրականացնող ընկերության աշխատակից Ռուզաննա Խաչատրյանը:  
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ռուզաննա  Խաչատրյանի ընտանիքին և հարազատներին և կիսում նրանց մեծ վիշտը:

Մասնաճյուղի այլ աշխատակիցներ տեղափոխվել են հիվանդանոց:  

Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացնենք տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները։