Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանից ներողություն չի խնդրի․ «գրիչի» գործով վճիռը բեկանվել է


17:26 , 5 հուլիս, 2022

Վերաքննիչ դատարանը վերացրել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով վարչապետը պարտավորվում էր ներողություն խնդրել ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանից։ Այս մասին տեղեկանում ենք datalex.am դատական տեղեկատվական համակարգից։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Լևոն Գրիգորյանի, Արման Կուրեխյանի, բավարարել է Նիկոլ Փաշինյանի բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։