Ռ. Սաֆրաստյան. Մերձավոր Արևելքը կանգնած է աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին


12:59 , 29 օգոստոս, 2013

Ռ. Սաֆրաստյան. Մերձավոր Արևելքը կանգնած է աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմինPanorama.am-ը գրում է.

Սիրիայում քիմիական զենքի կիրառումն ում կողմից էլ լինի` ապստամբ ուժեր կամ իշխանական, ծանրագույն հանցագործություն է միջազգային իրավունքի տեսակետից: Պատիժը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակներում: Պետք է սպասել ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկումներ արեց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը` խոսելով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի ու հնարավոր հետևանքների մասին:

«Պատասխան գործողությունները, զինված ուժ կիրառելով, միջազգային իրավունքի շրջանակներից դուրս է, պետք է պատասխանատվության կանչվեն այն պատասխանատուները, ովքեր որոշում են ընդունել ու կիրառել են քիմիական զենք»,- ընդգծեց նա:

Ռ. Սաֆրաստյանը հնարավոր է համարում, որ այն ինչ տեղի է ունենում Սիրիայում, սադրանք է, որի հեղինակները այն ծայրահեղական ուժերն են, ովքեր սկսել են Մերձավոր Արևելքում փոփոխություններ իրականացնելու իրենց քաղաքականությունը, ովքեր ուղղորդում են ապստամբ ուժերին: «Չեմ բացառում, որ սադրանքի հետևում որոշ չափով կանգնած է Թուրքիան»,- նշեց բանախոսը` հիշեցնելով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը, որ ասել էր, պատրաստ են գործելու` չսպասելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ