Քաղաքապետացու Տիկոն


15:06 , 4 հուլիս, 2022
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 89-րդ շրջանավարտների ավարտական երեկոյին Նիկոլն իր մասնակցությունն է բերել ու անձամբ շնորհավորել մասնագիտական գործնական ուղին սկսել պատրաստվող երիտասարդներին՝ հնչեցնելով հերթապահ հայտարարությունների ու շնորհավորանք պարունակող շաբլոն ձևակերպումների մի շարան:

Տեղի ունեցածի կարևորությունը, սակայն, առավելապես պայմանավորված է միջոցառմանը մասնակցած Ավինյան Տիկոյի անձով, ով, ինչպես հայտնի է, այս ԲՈՒՀ-ի շրջանավարտ է, նախորդ կյանքում էլ անգլիաներում ծրագրավորող է եղել:

Կարծիք կա, որ Պոլիտեխնիկի հանդեպ սիրո նիկոլական այս արտահայտչաձևն իրականում Ավինյան Տիկոյի թանկագին խաթեր համար է մոգոնվել՝ քիչ-քիչ ճանապարհ հարթելու դեպի քաղաքապետարան. ուզում են հենց նրան նշանակել այդ յուղոտ պաշտոնում՝ բերանն, ըստ երևույթին, փակելու համար: Նշանակումն էլ «նոր» Հայաստանում ձևական ընտրություններով է կատարվում, բայց որպեսզի այդ ձևականությունն այդքան չճչա, նախընտրած թեկնածուի փիառն երբեմն Նիկլոն անձամբ է անում. Կարգին Հայկոյի օրինակը՝ վկա:

Ինչպես հայտնի է, ոչ վաղ անցյալում խոսում էին արտակարգ իրավիճակի ստեղծման դեպքում Նիկոլին հենց Տիկոյով փոխարինելու տարբերակի մասին: Բայց քանի որ դեռևս հորիզոնում արտակարգ դրություն չի նշմարվում, Նիկոլը որոշել է արագ սրան մեջտեղից հանել՝ խուսափելու համար ներքին մրցակցությունից: Չնայած չի բացառվում, որ ցանկության դեպքում ու հնարավորության պարագայում ապագա քաղաքապետ Տիկոն իր այդ պաշտոնը որպես տրամպլին ծառայեցնի իր համար:

Մյուս կողմից՝ խիստ վիճահարույց է Նիկոլի ինքնավստահությունը՝ ՔՊ-ական իշխանիկներին առաջ մղելու ու նրանց փիառն անձամբ անելու հարցում. բոլորն արդեն գիտեն՝ ով ով է, ուստի որքան քիչ երևա Նիկոլը հանրության աչքում, այնքան նրա իշխանիկներն ավելի մեծ շանս կունենան՝ մոլորեցնելու հանրությանը՝ Նիկոլից որոշակի դիստանցիա պահպանելու դեպքում: