Նիկոլի սրտի Լուլուն հայտարարել է, թե ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքն իրենք կրկին օրակարգ են բերելու


11:14 , 4 հուլիս, 2022
Նիկոլի սրտի Լուլուն թերթերից մեկին մի հարցազրույց է տվել ու հայտարարել, թե ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքն իրենք կրկին օրակարգ են բերելու այս անգամ արդեն հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենքսգրքի պայմաններում, որտեղ, ինչպես հայտնի է, տեղ չի գտել ՔՊ-ականների երկնած «շեդևրը»:

«Մենք շարունակելու ենք քննարկումները, և պետք է հաշվի առնել այն իրավիճակը, որում ապրում ենք։ Եթե մենք կարողանում ենք ՀՀ քաղաքացիներին ատելության խոսքից պաշտպանել առանց այդ օրենքի, դրա կարիքը չի լինի, եթե տեսնենք, որ, այնուամենայնիվ, պաշտպանության կարիք կա, նորից կբերենք»,-հայտարարել է ՔՊ-ականը՝ վստահեցնելով, որ աշխարհից առավել իրենց համար իրենց քաղաքացիների հարցն է կարևոր:

Ի՞նչ հոգեվիճակում է Լուլուն, որ սեփական հոգու ու մարմնի ողջ ուժով քֆուրի մասին օրենքն է լոբբինգ անում: Ավերակ դարձած երկիրը, թշնամու ոտքի կոխան դարձած հայրնիքն ու տոտալ սուտը Լուլուի համար ոչ մի լավատեսության հիմք չեն ստեղծում՝ գոնե հուսալու, որ է՛լ չի հայհոյվելու: Ահա այս՝ իր համար հույժ դաժան իրականությանը բախվելով է, որ Լուլուն ծածուկ ֆանտազիաներ է հյուսում ու հույսով ապրում:

Լուլուի անհանգստությունը բավական չարագույժ է թվում: Ըստ երևույթին գիտի, որ շուտով Հայաստանից է՛լ բան չի մնալու, ևուրեմն՝ պետք է նախ չհայհոյվելու հարցը լուծել. Լուլուի սիրտը օրհնանք է ուզում, ի՞նչ կարող ես անել: