Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին երգել են Կիրկորովը, Անի Լորակը և հայ հայտնիներ. մանրամասներ հարսանիքից


11:03 , 4 հուլիս, 2022

Showbiz.am-ը գրում է․

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր` Լուսին Ալեքսանյանի հարսանիքի քավորն ու քավորկինը եղել են «Տաշիր» ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանն ու իր կինը։ Ճոխ հարսանիքին ներկա են եղել ռուսական շոուբիզնեսի աստղեր Ֆիլիպ Կիրկորովը, Անի Լորակը, Սոսո Պավլիաշվիլին։

Ռուս աստղերին հաջորդել են հայ հայտնիների կատարումները` Թաթա, Արմենչիկ, Սպիտակցի Հայկո, Արամե, Սարո, Միհրան Ծառուկյան, Մարտին Մկրտչյան, իսկ հարսի պարի ժամանակ երգել է Հռիփսիմե Հակոբյանը։

«Դվին»֊ում տեղի ունեցած հարսանիքն ավարտվել է կեսգիշերն անց։

Լուսին Ալեքսանյանն Ինստագրամի իր էջում շնորհակալություն է հայտնել Սամվել Կարապետյանի տիկնոջը, նրան բնութագրելով որպես աշխարհի ամենալավ քավորկին։

View this post on Instagram

A post shared by Arpine Karapetyan (@arpi_weddingplanner)

View this post on Instagram

A post shared by Arpine Karapetyan (@arpi_weddingplanner)