Ո՞վ է երգում փեսայի՝ հարսին տեսնելու ժամանակ և ո՞վ է քավորկինը․ մանրամասներ՝ Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքից


18:10 , 2 հուլիս, 2022

Tert.am Life-ը գրում է.

Ինչպես հայտնել  էր Tert.am Life-ը, այսօր գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսին Ալեքսանյանի հարսանիքն է։ 

Հարսանիքից պարբերաբար լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակում գործարարի կինը՝ Շողերինա Ալեքսանյանը, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Ալեքսանյանի տիկինը, ով նաև քողն է տալիս հարսին, ինչը քավորկնոջ պարտականությունն է։

Մամուլում հրապարակումներ են եղել, որ Լուսին Ալեքսանյանի ընտրյալը Արմեն Աղաբաբյանն է։ Արմենը Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր դոցենտ Արթուր Աղաբաբյանի որդին է, բացի այդ՝ ընտանիքը, մասնավորապես՝ Ալեքսանյանի փեսան, ծաղկի բիզնեսով է զբաղվում։

Փեսայի՝ հարսին դիմավորելու ընթացքում երգում է երգչուհի Սիլվա Հակոբյանը։