Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ․ Վահե Խաչատրյանը շնորհավորել է Արմինե Ճաղարյանի տարեդարձը, ով կդառնար 31 տարեկան


14:13 , 2 հուլիս, 2022

Այսօր հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 31 տարեկան։

Արմինե Ճաղարյանի ամուսինը՝ հաղորդավար Վահե Խաչատրյանը, ինստագրամի իր էջում հրապարակել է իր և կնոջ լուսանկարը՝ կից գրառում կատարելով․

«Իմ աղջկա ծննդյան օրն է այսօր։ Իմ սեր…: Իմ գանձ, իմ սիրտ, իմ ամեն ինչ»,- գրել է նա: