Թե որն է լինելու Սեդայի բանուգործի անունը ՍԴ-ում, ըստ էության, պարզից էլ պարզ է. սա գալու է՝ բացառելու ցանկացած հակաիշխանական ընդվզում


16:13 , 30 հունիս, 2022

Նիկոլը չի փոշմանի

Մեկնաբանելով իր՝ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելու փաստը՝ Սաֆարյան Ստյոպիկի քույր Սաֆարյան Սեդան, որ հայտնի է իր՝ նախկինների հանդեպ ունեցած անհատակ ատելությամբ ու ներկաների հանդեպ դրսևորած բացառիկ քծնանքով, վստահեցրել է Նիկոլին, որ նա չի զղջա իր այդ քայլի համար: Իսկ ահա Նիկոլն էլ անկեղծորեն խոստովանել է, որ կայացված որոշումը քաղաքական է. ՔՊ-ի ընդհանուր որոշումն է Սեդայի մուրազը կատարելը:

Ի՞նչ է կատարվում: Կատարվում է այն, որ Դատախազությունն Աննայի միջոցով է՛լ ավելի ՔՊ-ացնելուն զուգահեռ Նիկոլը ՍԴ-ում յուր դիրքերն է ուժեղացնում՝ համակարգ մտցնելով մի կերպարի, որի կյանքի գործն է եղել ու է երկրորդ ու երրորդ նախագահների դեմ պայքարը: Այս տիկինը հայտնի է հատկապես Մարտի 1-ի գործի վերաբեյալ իր կեցվածքով:

Թե որն է լինելու Սեդայի բանուգործի անունը ՍԴ-ում, ըստ էության, պարզից էլ պարզ է. սա գալու է՝ բացառելու ցանկացած հակաիշխանական ընդվզում, վերահսկելու ու զեկուցելու է իրավիճակի մասին իր վերադասին՝ Նիկոլին՝ բացառելու ինքնիշխանության ցանկացած նշույլ՝ համակարգում: ՍԴ-ն դառնում է ՔՊ-ի ֆիլյալն այնպես, ինչպես ողջ դատաիրավական համակարգն ու Հայաստան պետությունն ընդհանրապես: