Հացադուլի մեջ գտնվող 50-ամյա դատապարտյալը հիվանդանոցում մահացել է


13:01 , 30 հունիս, 2022

Shamshyan.com-ը գրում է.

Հունիսի 28-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է 50-ամյա Արմեն Մ-ն։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վերջինս նշված հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Սևան» ՔԿՀ-ից և գտնվում էր հացադուլի մեջ։

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։