Սոֆյա Պողոսյանն առաջին անգամ խոսել է՝ արդյո՞ք որդու և Աշոտ Տեր-Մաթևոսյանի՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր միջև կապ կա


12:19 , 30 հունիս, 2022

Starnews.am-ը գրում է․

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը Liferoom հաղորդման հյուրն էր: Դրա շրջանակներում դերասանուհուն հարցրել են՝ արդյո՞ք որդու և Աշոտ Տեր-Մաթևոսյանի՝ առաջին ամուսնությունից ծնված դստեր միջև կապ կա։ Սոֆյան հրաժարվել է պատասխանել տվյալ հարցին՝ նշելով, որ այդ մասին խոսելը գեղեցիկ չի լինի։

Հաղորդման ընթացքում Սոֆյան անկեղծորեն խոսել է իր ամուսնալուծության, ապա Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ սիրավեպ սկսելու մասին: Հարցին՝ արդյո՞ք Աշոտին հանդիպելուց հետո է հասկացել, որ ցանկանում է ամուսնալուծվել, դերասանուհին նշել է, որ դա այդքան էլ այդպես չէ:

Սոֆյայի խոսքով՝ հստակ ժամանակագրությունը չի հիշում, սակայն ամուսնալուծվելու որոշումը մեկ օրում չի կայացրել: Ըստ նրա՝ իր կյանքում բավական բարդ փուլ էր, սակայն նա հորդորում է բոլորին լինել համարձակ եւ պատրաստ լինել փոփոխությունների: Սոֆյայի խոսքով՝ ինքը գտել էր այդ համարձակություն իր մեջ:

Ըստ նրա՝ ամուսնալուծվելու որոշումը հեշտ չի տրվում, երբ ունենում ես որոշակի անցյալ, սակայն պետք է հստակ հասկանալ, որ եթե տվյալ մարդու հետ երջանիկ չես, ապա պետք է ինքդ այնպես անես, որ կարողանաս քեզ երջանիկ զգալ: «Երբ զգում ես, որ այդ փոփոխությանը գնալու կարիքը կա, պետք է լինես համարձակ եւ չվախենաս», -նշել է Սոֆյան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: