12:31 , 29 օգոստոս, 2013Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հրաժարվեց մեկնաբանել Երևանում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանների կոպիտ պահվածքը, և հատկապես այն տեսարանը, որտեղ ոստիկաններից մեկը համբուրում է ակտիվիստ աղջկան։ «Համբույրի մեջ վատ բա՞ն կա, ավելի հետաքրքիր և արդիական հարց տվեք»,- ասաց նա։
Մեկնաբանությունը կրկին լրագրողներին նոր հարցեր ուղղելու տեղիք տվեց, և Շուշան Պետրոսյանը նշեց, որ դա շատ մարդկային բան է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ