Պատուհանները փակ պահեք. որ փողոցներում են վաղը ծառերը սրսկելու


11:13 , 30 հունիս, 2022

Հուլիսի 1-ին՝ լուսադեմին՝ ժամը 05։00-08։00-ը, ծառերի բուժման նպատակով սրսկիչ մեքենան կանցնի Հանրապետության, Մելիք Ադամյան, Արամի, Բյուզանդի փողոցներով և խաչքարերի պուրակով:

Անվտանգության կանոնները պահպանելու նպատակով բնակիչներին խնդրվում է նշված ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։