Վիգենների համար մուրազ է Ադրբեջանը, Ալիևի քմահաճույքներն էլ՝ կյանքի իմաստ ու շահ


18:03 , 29 հունիս, 2022

Անհայրենիք Վիգենը


Մեկնաբանելով մոտ ժամանակներս մի շարք հայկական բնակավայրերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու հանգամանքը՝ ՔՊ-ական Խաչատրյան Վիգենը նախ բնակավայրերը հռչակել է՝ «պատմական Ադրբեջանի բնիկ տարածք», իսկ հետո կոչ արել համակերպվել բնակավայրերը թուրքին տալու մտքի հետ՝ բացառելու պատերազմի կրկնությունը:


Վիգենի խոսքում ուշագրավը ոչ միայն նույն Աղավնոն, Բերձորը, Սուսը փաստացի հայկական չհամարելն է՝ Կարսի օրինակը բերելով, այլ հատկապես Ադրբեջանի ազգային շահերի պաշտպանության համար բերվող հիմնավորումը: Վիգենը շանտաժ է անում, թե եթե ազերիների ուզածը չտանք, պատերազմ կլինի, և սա՝ այն դեպքում, երբ օրերս Վիգենի վերադաս Նիկոլն ի լուր աշխարհի հայտարարեց, որ, ըստ էության, պատերազմն անխուսափելի է բոլոր դեպքերում:


Հիմա հարց է առաջանում՝ եթե պատերազմն անխուսափելի է ամեն դեպքում, ապա ի՞նչ հիմքով է Վիգենը շանտաժ անում կամ համոզում: Բնակավայրերի, հողերի կամ մնացյալի հանձնումը թուրքին ի՞նչ իմաստ ունի, եթե բոլոր դեպքերում ազերիները պատրաստվում են տոտալ պատերազմի:


Փաստն այն է, որ հայկական զիջումներն օգնելու են Իլհամին ավելի հեշտորեն իրականացնել Հայասանի ոչնչացման ծրագիրը: Ի դեպ՝ նույն Սյունիքում ադրբեջանցիների՝ սեփական դիրքերն առաջ տալը հենց նույն այդ բանի համար է արվել՝ Նիկոլի՝ ձյունապատ գագաթներով բարձունքների մասին բարբաջած տխմարությունների ֆոնին:


Բայց վիգենների համար մուրազ է Ադրբեջանը, Ալիևի քմահաճույքներն էլ՝ կյանքի իմաստ ու շահ. չլիներ Ադրբեջանը, սա ու սրա նմաններն ինչպե՞ս էին տեսնելու իշխանության երեսը: