Սամվել Ալեքսանյանի դստեր նախահարսանեկան խնջույքն ու հայտնի հյուրերը


16:20 , 29 հունիս, 2022

Tert.am Life-ը գրում է․

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, երեկ անակնկալ ձևաչափով նշել է նախահարսանեկան խնջույքը: Գործարարի կինը՝ Շողերինան ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում հրապարակել է մի շարք հոլովակներ՝ ներկայացնելով, որ խնջույքին մասնակցել են Հռիփսիմե Հակոբյանը, Ագա Քանքանյանը և այլք:

Ավելի վաղ Tert.am Life-ը տեղեկացրել էր, որ ապրիլի 3-ին տեղի է ունեցել գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր նշանադրությունը: Վերջինիս ընտրյալը նրա համար ամուսնության անակնկալ առաջարկություն էր կազմակերպել: