Armsport.am-ը գրում է.
«Յուվենտուսը» 34-ամյա Անխել Դի Մարիայի հետ մեկ տարվա պայմանագիր է կնքել։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնում է, որ «Յուվենտուսը» ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանի համար կվճարի 6 մլն եվրո, գումարած բոնուսներ։
Սպասվում է, որ «Յուվենտուսը» կիսապաշտպանին ձեռք բերելու մասին պաշտոնապես կհայտարարի հաջորդ շաբաթ։
Դի Մարիայի տեղափոխությունը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի համար առաջնահերթություն է:
34-ամյա Դի Մարիայի շուկայական արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 12 միլիոն եվրո: