«Եթե Բերձորն ու Աղավնոն հանձնվում են, Սուսն էլ կհանձնվի». Նաիրի Հոխիկյան


19:44 , 28 հունիս, 2022

«Եթե Բերձոր և Աղավնո համայնքները հանձնվում են, ապա  Սուսն էլ  կհանձնվի, քանի որ  Սուսը գտնվում է Լաչինի միջանցքի ծայրամասում. ավելի հեռու է, քան Բերձորն ու Աղավնոն»,- վարչապետ  Ն. Փաշինյանի երեկվա  ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում նրա արած հայտարարությանը, թե Ադրբեջանին են հանձնվելու Լաչինի միջանցքը, Բերձոր և Աղավնո համայնքները և կառուցվելու է նոր միջանցք,  այսպես  արձագանքեց մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում:  

‹‹Բայց պետք է նշեմ, որ, ըստ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի 2-րդ  ենթակետի, Լաչինի միջանցքում  պետք է տեղակայվեն  ռուս խաղապահները, կողմերի համաձայնությամբ՝ 3 տարվա ընթացքում, պետք է մշակվի Լաչինի միջանցքում նոր ճանապարհ կառուցելու պլան: Այնտեղ նշված է Լաչինի միջանցքում, որը գծված է 2020թ. հայտարարությամբ, այլ ոչ  թե միջանցքից դուրս այլ միջանցք կառուցելու  մասին››,-նշեց Ն. Հոխիկյանը՝ հավելելով, որ նոր կառուցվող ճանապարհին են 5 հայկական գյուղեր, որոնցում մինչև պատերազմը, մարդիկ են ապրել, շենքեր, շինություններ են եղել, որոնք թալանվել և ավիրվել են:

Նա դեռևս 2021թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից խոսում է  իշխանությունների՝ վերոնշյալ ծրագրերի մասին, սակայն թեմային վերջիններիս  կողմից որևէ արձագանք չի եղել: Հոխիկյանը գրություն է ուղարկել վարչապետի աշխատակազմին, որին պատասխանել են  հունիսի 8-ին՝ հաստատելով տեղեկությունը:

Ն. Հոխիկյանի  խոսքով՝ այս թեմայով իրենց բարձրացրած աղմուկի հետևանքով է Նիկոլ Փաշինյանը ստիպված եղել երեկ խոստովանել իրենց մտադրությունների մասին:

‹‹Նրանք հաստատ ժամանակ կշահեին և  հետո մարդկանց ուղղակի փաստի առաջ կկանգնեցնեին, ինչպես վարվեցին  Փարուխի, Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի դեպքում››,-ավելացրեց Ն. Հոխիկյանը:

Նա նաև նկատեց, որ Փաշինյանի երեկվա խոսքից ակնհայտ էր, որ  նա չգիտի, թե որտեղ է գտնվում Սուս գյուղը, այնինչ դրա շուրջ բանակցություններ է վարում:  

Հոխիկյանի խոսքով՝  պետք է համընդհանուր պայքար  մղել և  կանխել այս գոր