Հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն Արցախի ողջ տարածքում կդադարեցվի գազամատակարարումը


17:37 , 28 հունիս, 2022

Հարգելի գազասպառող բաժանորդներ «Արցախգազ»ՓԲԸ իրազեկում է, որ
Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ ս․թ․ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։
«Արցախգազ» ՓԲ ընկերությունն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին ընկերությունը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի։